National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.04.2017
ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում ՉԺՀ դեսպանի հետ
1 / 1

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանին եւ բարեկամական խմբի անդամներին ապրիլի 18-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ով ԱԺ հինգերորդ գումարման լիազորությունների ավարտի կապակցությամբ կազմակերպել էր հրաժեշտի ընթրիք:

Պարոն Թիան Էրլունը ջերմորեն ողջունել եւ իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամներին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններն ու փոխգործակցությունը կընդլայնվեն եւ կամրապնդվեն:

Դեսպան Թիան Էրլունն իր խոսքում նշել է, որ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի բոլոր անդամները Չինաստանի բարեկամներն են՝  անկախ հաջորդ խորհրդարանում կամ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի կազմում ընդգրկվելու փաստից:
 
Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ գործող խորհրդարանում ձեւավորված Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի եւ Հայաստանում ՉԺՀ դեսպանության միջեւ համագործակցությունը եւ երկու երկրների փոխհարաբերություններն անցած տարիների ընթացքում արդյունավետ զարգացել են՝ անցնելով համատեղ ձեռքբերումներով հարուստ ճանապարհ:

Մասնավորապես կրթության, մշակույթի, տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում արդեն իսկ կան լուրջ ձեռքբերումներ եւ համագործակցության հեռանկարներ:

Երկուստեք հույս է հայտնվել, որ Հայաստանի եւ Չինաստանի խորհրդարանների միջեւ համագործակցությունը կայուն վերելք կապրի նաեւ հաջորդ գումարման խորհրդարանի օրոք:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am